Մրցույթի հայտարարություն

ԳՆԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Մայիսի 1, ք․ Երևան

 

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպությունը «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «Երկխոսության հարթակ» ծրագրի շրջանակում հայտարարում է միջոցառման կազմակերպման աշխատանքներ ստանալու մրցույթ։ 

Միջոցառման կազմակերպման աշխատանքները ներառում են՝

● Միջոցառման կազմակերպման ծառայություններ (3-օրյա ինտենսիվ ծրագիր / 25 - 35 մասնակից), 

● Տարածքի ձևավորման ծառայություններ,

● Սննդի գնման և ապահովման ծառայություններ, 

● Հյուրասիրության ծառայություններ,

● Հյուրերի ուղեկցման ծառայություններ, և այլն։

Հետաքրքված անձանց կամ կազմակերպություններին խնդրում ենք ուղարկել գնառաջարկները՝ «Գնառաջարկ - Միջոցառման կազմակերպում» վերնագրով, հետևյալ էլ․փոստի հասցեով՝ info@csnlab.net մինչև մայիսի 27-ը ներառյալ։