ԲԱԴ

«Բարդ անցյալի դպրոց» (ԲԱԴ) - ամենամյա այլընտրանքային կրթական նախագիծ

CSN Lab-ը, լինելով մշակութային կազմակերպություն, կրթությունը դիտարկում է, որպես հիմնարար արժեք և իրականացնում է այն այլընտրանքային ձևաչափերով։ Դրա վառ օրինակն է «Բարդ անցյալի դպրոց» (ԲԱԴ) ամենամյա կրթական նախագիծը, որը վեր է հանում և անդրադառնում տարածաշրջանի արդիական խնդիրներին, և անցյալից ժառանգած բարդ ու դեռևս չքննարկված հարցերին։

ԲԱԴ-ն իր ոչ-ֆորմալ ուսուցման ձևաչափով խթանում է բարդ անցյալի շուրջ հանրային խոսույթի ձևավորմանը։ Ամեն տարի նախագծի թեմատիկ առանցքները փոփոխվում են՝ հաշվի առնելով արդիական մարտահրավերները և Հայաստանի և տարածաշրջանիքաղաքական, հասարակական, տնտեսական ու մշակութային իրավիճակը:

Միավորելով երիտասարդներին և տարատեսակ ոլորտների փորձագետներին, համադրելով բազմազան թեմատիկ ուղղություններ և մեթոդաբանություններ՝ ԲԱԴ-ը ստեղծում է գիտելիքահեն հարթակ, որտեղ մասնկիցները կարող են խորապես ուսումնասիրել և վերլուծել բարդ անցյալի բազմաշերտությունն ու  ներկայի մշակութային և սոցիալական հիմնահարցերը։

Բարդ անցյալի դպրոց 2024

Միգրացիան և բռնի տեղահանությունը Հայաստանի և տարածաշրջանի համատեքստում

Բարդ անցյալի դպրոց 2023

գաղութարարության և նեո-գաղութարարության խուսույթը Հայաստանում եւ տարածաշրջանում