Ուրախ ենք կիսվել, որ Հրանտ Դինք հիմնադրամի Հայաստան-Թուրքիա կրթաթոշակային ծրագիրը բաց է հայտերի ընդունման համար, իսկ CSN Lab-ն այս տարի ծրագրին միանում է որպես Հայաստանում հյուրընկալող կազմակերպություններից մեկը։
Ծրագիրը բացառիկ հնարավորություն է Հայաստանի և Թուրքիայի մասնագետների համար՝ ճանաչելու միմյանց, աշխատելու հարևան երկրում և մասնագիտական համագործակցության միջոցով նոր կապեր ձևավորելու երկու հասարակությունների միջև։
CSN Lab-ի գործունեության կարևոր ուղղություններից է մշտապես կամրջել Հայաստանի և Թուրքիայի մշակութային դաշտերն ու քաղաքացիական հասարակությունները՝ ստեղծելով երկխոսության, փոխճանաչման և համագործակցության նոր հնարավորություններ։
Որպես Հայաստանում հյուրընկալող կազմակերպություն՝ CSN Lab-ը պատրաստ է ընդունել հետազոտողների, արվեստագետների և ակտիվիստների, որոնց գործունեությունն անդրադառնում է համակեցության և միասնակյանքի բարդություններին՝ արվեստի, ճարտարապետության, ուրբանիզմի, մարդու իրավունքների և այլ միջգիտակարգային դիտանկյուններից։

Ծրագրի և դիմելու գործընթացի մասին մանրամասն տեղեկությունների համար՝
Դիմումների վերջնաժամկետը՝ 2026 թ.-ի սեպտեմբերի 14, ժամը 17:00։