Հայտարարություններ - սեպտեմբեր 2024

ԳՆԱՌԱՋԱՐԿԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ 

Սեպտեմբերի 1, ք․ Երևան

«Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» հասարակական կազմակերպությունը «Հանուն ժողովրդավարության Եվրոպական հիմնադրամ»-ի կողմից ֆինանսավորվող «Երկխոսության հարթակ» և «Նոր ժողովրդավարության հիմնադրամ»-ի (NDF) կողմից ֆինանսավորվող «Գործընկերային համագործակցություն» ծրագրերի շրջանակում հայտարարում է համալիր ծառայություններ ստանալու մրցույթ։

Համալիր ծառայությունները ներառում են՝

      Միջոցառման կազմակերպման ծառայություններ,

      Տարածքի տրամադրման և ձևավորման ծառայություններ,

      Սննդի գնման և ապահովման ծառայություններ,

      Հյուրասիրության ծառայություններ,

      Մերչենդայզինգի և տպագրական նյութերի պատրաստման ծառայություններ, և այլն։

Հետաքրքված անձանց կամ կազմակերպություններին խնդրում ենք ուղարկել գնառաջարկները՝ «Գնառաջարկ – Համալիր ծառայություններ» վերնագրով, հետևյալ էլ․փոստի հասցեով՝ info@csnlab.net մինչև սեպտեմբերի 15-ը ներառյալ։