Դավադրության տեսություններ․ գլոբալ պատումները լոկալ համատեքստում | Բուն TV | Տիգրան Ամիրյան
Դավադրության տեսությունները տարածված են ամբողջ աշխարհում։ Բացի գեղարվեստական վեպերի ու հեռուստասերիալների գլխավոր թեմա լինելուց, այսօր տարբեր կոնսպիրոլոգիաները քաղաքական ուժերի ձեռքերում դարձել են պայքարի արդյունավետ և լայնորեն կիրառվող գործիքներ։ Հաճախ այս դիսկուրսը տարածվում է ԶԼՄ-ների և սոցիալական ցանցերի միջոցով և առաջացնում զանգվածային խուճապ, նպաստում հավաքական վախերի աճին և հասարակությանը դարձնում ավելի կասկածամիտ։