«Բարդ անցյալի դպրոց» նախագծի շրջանակներում CSN Lab-ը ստեղծել է այս փոդքասթը։
Թողարկումը մասնավորապես անդրադառնում է նախագծի երկրորդ մասին՝ ձմեռային դպրոցին։ Այս հանդիպումների ընթացքում դպրոցի մասնակիցները բացառիկ հնարավորություն ներկա գտնվելու այնպիսի եզակի դասախոսությունների, ինչպիսիք են գաղութատիրությունը եւ ճարտարապետությունը, գաղութատիրության ազդեցությունը լեզվի եւ կրթական համակարգերի վրա, Գուլագներում ստեղծված խորհրդային գրականությունը եւ այլն։
Այս էպիզոդում ձմեռային դպրոցի մասնակից Սոնա Ներսեսյանը եւ Տիգրան Ամիրյանը խոսում են ոչ միայն «Բարդ անցյալի դպրոց» նախագծի, այլեւ՝ (ապա)գաղութացման շուրջ հանրային դիսկուրսի ձեւավորման եւ այն հանրահռչակելու հրատապ անհրաժեշտության մասին։