Գիրքը Երեւանի կենտրոնի վերջին վերնակուլյար թաղամասի՝ Ֆիրդուսի մասին է։ Սա հիշողության գիրք է, որտեղ փորձ է արվել պատումների, տեսողական նյութերի միջոցով իրականացնել խորքային հետազոտություն՝ վերհանելով ճարտարապետական յուրահատկությունները, ընտանեկան պատմությունները, բազմաէթնիկ անցյալը եւ այլն։ Գրքում տարբեր մանսագիտական ոլորտներ ներկայացնող հեղինակներն ուսումնասիրում են քաղաքի կենտրոնի այս փոքրիկ հատվածում ակտիվորեն գործառվող հիշողության ձեւերը։ Գրքում նաեւ ներառվել են ֆիրդուսցիների պատմություններն ու ընտանեկան ֆոտո-արխիվներից հատվածներ։
Հետխորհրդային շրջանում՝ 1990-ականներին, Ֆիրդուսի փողոցում ձեւավորվում է հայ-իրանական շուկա, որը տարիների ընթացքում վերաճում է՝ ընդգրկելով հարակից փողոցները։ Մեկ տասնամյակի ընթացքում փողոցի տներն ու ընտանիքները դառնում են երկակի ինքնության կրող. արտաքին՝ առեւտրային, եւ ներքին՝ անձնական, առօրեական։
Ֆիրդուսի արժեքն իր բազմամշակութայնության, ինքնաշեն ճարտարապետության ու բազմազան առօրյայի մեջ է։ Այդ արժեքը սակայն, դառնում է խնդրահարույց՝ բախվելով քաղաքային ջենտրիֆիկացման քաղաքականության հետ։ Թաղամասն այժմ գնտվում է ոչնչացման եզրին՝ չունենալով մշակութային հուշարձանի կարգավիճակ։
Ֆիրդուս. տեղի հիշողությունը – խմբային մենագրություն: Խմբագիրներ՝ Տ. Ամիրյան, Ս. Քալանթարյան. – CSN lab – Եր.: 2019. – 210 էջ:
ISBN 978-9939-1-0934-3