Ինչպե՞ս են ավարտվում պատերազմները

Ինչպե՞ս են ավարտվում պատերազմները Վերհիշելով Երկրորդ համաշխարհային պատերազմը հիշողության պատերազմների դարաշրջանում

 

Հրավիրում ենք 18–30 տարեկան, պատմական բովանդակություն ստեղծող երիտասարդների Հայաստանից, Գերմանիայից և Ֆրանսիայից` մասնակցելու «Ինչպե՞ս են ավարտվում պատերազմները» կրթական լաբորատորիային։

 

Լաբորատորիան միավորում է պատմական բովանդակություն ստեղծողներին, հետազոտողներին, արվեստագետներին և կրթության ոլորտի մասնագետներին՝ համադրելով պատմական հետազոտությունը, համագործակցային ուսումնառությունը և մեդիաարտադրությունը։ Մասնակիցները կաշխատեն միջազգային միջգիտակարգային խմբերում՝ վերաիմաստավորելու «պատերազմի ավարտ» հասկացությունը և ստեղծելու ինքնատիպ մեդիաարտադրանք, որը քննադատորեն կանդրադառնա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժառանգությանը։

 

Նախագիծն ուսումնասիրում է արհեստական բանականության դերը պատմական գիտելիքի ստեղծման, պահպանման և տարածման գործընթացներում՝ խրախուսելով մասնակիցներին քննադատաբար անդրադառնալ արհեստական բանականության դարաշրջանում պատմական հետազոտության և բովանդակության (content) ստեղծման մեջ թվային գործիքների կիրառման հնարավորություններին, սահմանափակումներին և էթիկական մարտահրավերներին:

 

Նախագծի աշխատանքային լեզուն անգլերենն է։

 

Ո՞վ կարող է դիմել.

Ողջունում ենք ինչպես անհատ դիմորդների, այնպես էլ ստեղծագործական խմբերի մասնակցությունը։

Համագործակցային նախագծերում մասնակցության նախորդ փորձը ցանկալի է, սակայն պարտադիր չէ։ Դիմելու համար խրախուսվում են հետևյալ ոլորտներում սովորող կամ աշխատող անձինք.

 

 պատմական բովանդակության ստեղծում /  պատմական և մշակութային հետազոտություններ / կինոարտադրություն և տեսանկարահանում / գրաֆիկական և հաղորդակցական դիզայն / պատմություն և հումանիտար գիտություններ / կրթություն / մեդիաարվեստ / թվային պատմասացություն (digital storytelling) / արտադրություն և նախագծերի համակարգում։

 

Դիմորդները պետք է լինեն Հայաստանի, Գերմանիայի կամ Ֆրանսիայի քաղաքացիներ կամ մշտական բնակիչներ և հայտի ներկայացման պահին լինեն 18–30 տարեկան։

 

Ծրագրի ձևաչափը.

Լաբորատորիան իրականացվելու է հիբրիդային ձևաչափով և ներառելու է առցանց ինտենսիվ փուլ և առկա աշխատարան։

-       Առցանց ինտենսիվ հանդիպումներ (2026 թվականի օգոստոս)

-       Ութ առցանց կրթական հանդիպում, որոնք ներառում են դասախոսություններ, աշխատարաններ, համատեղ քննարկումներ և խմբային աշխատանք։

-       Առցանց փուլի ընթացքում մասնակիցները միջազգային թիմերում կմշակեն հետազոտական գաղափարներ, մեդիա կոնցեպտներ և նախագծերի նախնական մշակված տարբերակներ։

-       Առկա աշխատարան (2026 թվականի աշուն)

 

Առցանց հանդիպումների ընթացքում մշակված լավագույն նախագծային առաջարկների հեղինակները կհրավիրվեն մեկշաբաթյա արտադրական աշխատարանի Բեռլինում, որտեղ մենթորների, հրավիրված փորձագետների և նախագծային թիմի աջակցությամբ կշարունակեն զարգացնել իրենց նախագծերը։

 

Լաբորատորիայի ավարտին համատեղ կստեղծվի ութ ինքնատիպ մեդիաաշխատանք, որոնք կհրապարակվեն առցանց։

 

Ի՞նչ է առաջարկում ծրագիրը

Մասնակիցները կստանան՝

-       ինտենսիվ հիբրիդային կրթական ծրագիր, որը համատեղում է առցանց և առկա ուսուցումը,

-       պատմության, հիշողության, մեդիայի և թվային պատմասացության ոլորտների մենթորություն միջազգային փորձագետների կողմից,

-       պատմական հետազոտության և բովանդակության մշակման գործընթացում աջակցություն,

-       պատմական բովանդակության ստեղծման ընթացքում թվային գործիքների քննադատական կիրառման վերաբերյալ խորհրդատվություն,

-       համատեղ մեդիանախագծերի արտադրության գործընթացում աջակցություն,

-       միջազգային միջգիտակարգային թիմում աշխատելու հնարավորություն։

 

Վիզաների, ճանապարհածախսի, կացության և սննդի բոլոր ծախսերը հոգում են կազմակերպիչները։

 

Ի՞նչ ենք ակնկալում մասնակիցներից

Մասնակիցներից ակնկալվում է՝

-       բոլոր առցանց հանդիպումներին և համատեղ աշխատանքներին ակտիվ մասնակցություն,

-        հետազոտության, գաղափարների մշակման և համագործակցային ստեղծագործական գործընթացներում ներդրում,

-       պատմական նյութերի հետազոտմանը, թվայնացմանը, վերլուծությանը և մեկնաբանմանը մասնակցություն,

-       եզրափակիչ մեդիաարտադրանքի ստեղծման տարբեր ստեղծագործական և հետազոտական դերերում ներգրավվածություն,

-        մյուս մասնակիցների և նախագծային թիմի հետ լաբորատորիայի ամբողջ ընթացքում սերտ համագործակցություն:

 

Ինչպե՞ս դիմել

Դիմելու համար լրացրեք ձևաթուղթը app.formbricks.com/s/eh8p4b2uvene7k8078bm3lb1 և կցեք մեկ էջից բաղկացած ինքնակենսագրություն (PDF, առավելագույնը՝ 10 ՄԲ), որտեղ կներկայացվի ձեր մասնագիտական գործունեությունը, ինչպես նաև՝ ցանկության դեպքում, վերջին նախագծերի հղումներ կամ կից նյութեր։

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 2026 թվականի հուլիսի 25։

 

Ընտրության արդյունքների մասին դիմորդները կտեղեկացվեն էլեկտրոնային փոստով մինչև հուլիսի վերջին շաբաթը։

 

Լաբորատորիայի կամ դիմելու գործընթացի վերաբերյալ հարցերը կարող եք ուղարկել Արկադի Միլլերին՝ miller@museum-karlshorst.de հասցեով։

 

-       Ձևաթուղթը լրացնելով՝ դիմորդները համաձայնություն են տալիս իրենց անձնական տվյալների մշակմանը՝ դիմորդների ընտրության նպատակով՝ համաձայն Museum Berlin-Karlshorst-ի անձնական տվյալների պաշտպանության քաղաքականության (GDPR)։

 

Ֆինանսավորում և գործընկերներ.

«Ինչպե՞ս են ավարտվում պատերազմները» կրթական լաբորատորիան կազմակերպում է Museum Berlin-Karlshorst-ը՝ Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիայի (CSN Lab, Երևան) և Center for Independent Social Research (Բեռլին) համագործակցությամբ։

 

Նախագիծն իրականացվում է Գերմանիայի Դաշնային Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ՝ «Expanding Cooperation with Civil Society in the Eastern Partnership Countries and Russia» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Erasmus+ ծրագրի աջակցությամբ։