Ապրիլին Կոպենհագենում CSN Lab-ը միացավ գործընկերներին՝ Դանիական մշակութային ինստիտուտի կողմից նախաձեռնված ICON× (Անկախ մշակութային կազմակերպությունների ցանցի) հնգամյակը նշելու:
Միավորելով Արևելյան հարևանության երկրների մշակութային գործիչներին՝ հանդիպումը արտացոլեց հնգամյա կայուն համագործակցությունը, համաստեղծարարությունը, և մշակութային երկխոսության, մարդու իրավունքների և ժողովրդավարական գործընթացների շուրջ համատեղ աշխատանքը:
Ծրագրի կարևորագույն պահերից մեկը՝ «Տեղահանված մշակույթ(ներ)» ժողովածուի ներկայացումը, որն ուսումնասիրում է, թե ինչպես միգրացիան, տեղահանությունը և քաղաքական փոխակերպումները վերաձևավորում են տարածաշրջանի մշակութային էկոհամակարգերը։ Քննարկումները մշակույթը դիտարկեցին ոչ միայն որպես արտադրության ոլորտ, այլ նաև որպես տարածք, որը դիմակայում է մեդիա դաշտում ապատեղեկատվությանը, ապասարում կարծրատիպերը, և բարդ ու փոփոխվող համատեքստերում պահպանում երկխոսությունը։
CSN Lab-ը նաև մասնակցեց Օրհուսում կայացած CISU համաժողովին՝ շարունակելով մշակույթի, համագործակցության և տրանսազգային պրակտիկաների շուրջ քննարկումները։ Վերջիններս սահմանեցին մշակույթի դերը քաղաքական և տնտեսական համակարգերում որպես ուժ, որը կարող է հակազդել մեդիա դաշտի ապատեղեկատվությանը և խթանել երկխոսությունը հետգաղութային համատեքստերում։
Ուրախ էինք լինել այս կարևորագույն ցանցի մի մասը, որի հիմքում համագործակցությունն է, համաստեղծարարությունը և քննադատական խոսույթը։