Կեչուտ. հիշողություն ջրի հատակին

«Կեչուտ. հիշողություն ջրի հատակին» հետազոտությունը նվիրված է Վայոց ձորի մարզի հին Կեչուտ գյուղին, որը ուշ խորհրդային շրջանում ջրասույզ է արվել Կեչուտի ջրամբարի կառուցման արդյունքում, և նրա բնակիչներին, որոնք ստիպված են եղել լքել իրենց տներն ու անցնել բռնի տեղահանության տրավմատիկ փորձառության միջով։ Այս միջգիտակարգային հետազոտությունն անդրադառնում է միմյանց սերտորեն փոխկապակցված այնպիսի երևույթների, ինչպիսիք են հիշողությունը, մշակութային ժառանգությունը և շրջակա միջավայրի փոխակերպումները։ Այն խորապես քննում և հարցադրում է շրջակա միջավայրի վերաբերյալ Խորհրդային Միության խոսույթը` առանձնակի ուշադրություն դարձնելով, թե ինչպես են բնության փոխակերպումն ու ենթակառուցվածքների ստեղծումը հանգեցրել հնագիտական շերտերի, ճարտարապետական ժառանգության և ուրբանիստական միջավայրերի ոչնչացմանը։

 

ISBN 978-9939-1-1868-0

© CSN Lab, 2024
© Martin Thaulow, 2024