«Կիտաբնա»-ն Հայաստանում

Հակամարտությունների եւ պատերազմների վերլուծությունն ու տրանսֆորմացիան CSN Lab-ի գործունեության հիմնական շրջանակներից են։ Այս առնչությամբ, վերջերս մեր լաբորատորիան, «Կիտաբնա. Մեր Գիրքը» (ՄԹ) եւ «Կրթական եւ Մշակութային Կամուրջներ»(Հայաստան) կազմակերպությունների եւ Ուելսում «Քարդիֆի համալսարանի» (ՄԹ) հետ համատեղ իրականացրեց «Համաստեղծելով մանկական պատմություններ Հայաստանում հաստատված Լեռնային Ղարաբաղի փախստականների հետ» նախագիծը։


Ծրագիրը մասնակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալ երեխաների հետ եւ երեխաների համար բարդ եւ փխրուն թեմաների շուրջ մանկական պատմություներ գրելու եւ դրանք պատկերազարդ գրքերի վերածելու «Կիտաբնա»-ի մեթոդներին եւ քննարկելու, թե ինչպե՞ս կարելի է դրանք տեղայնացնել եւ կիրառել հայկական համատեքստում։ Շուտով կմեկնարկի ծրագրի երկրորդ փուլը, որը ընթացքում փորձի փոխանակմանը զուգահեռ կստեղծվեն տեղեկատվական ռեսուրսներ, որոնք օգտակար կլինեն ինչպես գրողների եւ հոգեբանների, այնպես էլ մշակութային գործիչների, հետազոտողների եւ հանրության լայն շրջանակների համար։