Հանրային տարածքներ

Մեր գործընկեր կազմակերպությունների հետ փորձի փոխանակման ծրագրի շրջանակում ստեղծել ենք երեք տեսանյութ ներկայում հանրային տարածքների կարևորագույն խնդիրների վերաբերյալ, որոնք շուտով կհրապարակենք մեր սոցհարթակներում:

Ճարտարապետ Սևադա Պետրոսյանը կպատմի մշակութային նշանակություն ունեցող կառույցների մասին՝ որպես հանրային տարածքներ։ Ուրբանիստա հարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գայանե Միրոզոյանը կպատմի քաղաքային միջավայրում կանաչ տարածքների ու այգիների կարևորության մասին, իսկ մեր լաբորատորիայի համահիմնադիրներ Տիգրան Ամիրյանն ու Սոնա Քալանթարյանը կպատմեն վերնակուլյար թաղամասերի մասին՝ իբրև հանրային տարածքներ։

 

Հոլովակները նկարահանվել են 4Պլյուս անկախ վավերագրական լուսանկարչության կենտրոնի կողմից (օպերատոր՝ Նազիկ Արմենակյան, մոնտաժող՝ Փիրուզա Ղափլանյան):

Նկարազարդող՝ Հարություն Թումաղյան

Անգլերեն ենթագրեր` Մարիամ Եղիազարյան, լուսինե թալալյան

Նախագիծը իրականացվում է «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա» ՀԿ-ի կողմից, Danish Cultural Institute-ի աջակցությամբ՝ New Democracy Fund նախագծի շրջանակներում։

 

հանրային տարածքներ. վերնակուլյար թաղամասեր

Հանրային տարածքների խնդիրների վերաբերյալ տեսաշարի այս էպիզոդում մեր լաբորատորիայի համահիմնադիրներ Տիգրան Ամիրյանն ու Սոնա Քալանթարյանը դիտարկում են վերնակուլյար թաղամասերը՝ իբրև հանրային տարածքներ, բացատրում վերջիններիս յուրահատկությունն ու նշանակությունը քաղաքի համար, անդրադառնում Երևանում նման թաղամասերի ճակատագրին, և այլն։

Հանրային տարածքներ. մշակութային կառույցներ

Այս ելույթում ճարտարապետ Սևադա Պետրոսյանը պատմում է մշակութային տների մասին՝ որպես հանրային տարածքներ, անդրադառնում հետխորհրդային շրջանում դրանց փոխակերպմանը, վերջիններիս պահպանությանն ուղղված հանրային պայքարին, և մի շարք այլ հարցերի։

հանրային տարածքներ. կանաչապատ գոտիներ

Հանրային տարածքների խնդիրների վերաբերյալ տեսաշարի այս էպիզոդում Ուրբանիստա հարթակի հիմնադիր և գլխավոր խմբագիր Գայանե Միրոզոյանը պատմում է քաղաքային միջավայրում կանաչ տարածքների ու այգիների կարևորության մասին, անդրադառնում այգիների ու պուրակների պահպանությունն ուղղված քաղաքացիական պայքարին, Երևան-մարզեր տարբերությանը և մի շարք այլ հարցերի։