«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիայի» եւ Բուն TV-ի համագործակցության արդյունքում հրապարակվել է «Քաղաքի հիշողությունը» տեսաշարը։ CSN Lab-ի կողմից իրականացված ուրբան հիշողության հետազոտություններում ներգրավված փորձագետները, հղվելով «Ֆիրդուս. տեղի հիշողությունը», «Գետառ. գետի հիշողությունը», «Շուշի. մտաքարտեզներ» եւ «Բալաթ. ապրել միասին» աշխատություններին, վեր են հանում քաղաքային տարածության հիշողության շերտերը եւ բնական ու ճարտարապետական լանդշաֆտի մշակութային նշանակությունը։
«Քաղաքի հիշողությունը» շարքը պատմում է տեղի եւ տեղի հետ կապվածության, ֆիզիկական եւ զգայական քաղաքի, միջավայրի եւ ինքնության շաղկապվածության մասին։
Քաղաքի հիշողություն. Շուշի | Գոհար Ստեփանյան
«Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում մշակութային մարդաբան Գոհար Ստեփանյանը ներկայացնում է «Շուշի․ մտաքարտեզներ» հետազոտական նախագիծը, որը նպատակ ուներ վեր հանելու շուշեցիների հիշողությունը պատերազմից և տեղահանությունից հետո:
Քաղաքի հիշողություն. Գետառ | Մարի Չակրյան
«Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում գեո-էկոլոգիայի մագիստրոս, էկո-լրագրող Մարի Չակրյանը ներկայացնում է Գետառ գետի հիշողությունը:
Քաղաքի հիշողություն. Ֆիրդուս | Տիգրան Ամիրյան
«Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում CSN Lab-ի նախագահ Տիգրան Ամիրյանը ներկայացնում է «Ֆիրդուս․ տեղի հիշողություն» միջդիսցիպլինար նախագիծը, որը նպատակ ուներ վեր հանելու Ֆիրդուս թաղամասի բնութագիրը, ստանալու Երևանի կենտրոնում գտնվող ամենահին թաղամասերից մեկի պատկերը:
Քաղաքի հիշողություն. Բալաթ | Տիգրան Ամիրյան
«Քաղաքի հիշողություն» հաղորդաշարում CSN Lab-ի նախագահ Տիգրան Ամիրյանը ներկայացնում է «Բալաթ. ապրել միասին» նախագիծը, որը նպատակ ունի ուսումնասիրելու և վերհանելու Ստամբուլի պատմական թաղամասերից մեկի՝ Բալաթի բազմաշերտ հիշողությունը: