Բալաթ. ապրել միասին

Բալաթ․ ապրել միասին գիրքը ուսումնասիրում է Ստամբուլի բազմերանգ թաղամասերից մեկի հիշողությունը, որը նշանակալի է իր մշակութային և պատմական ժառանգությամբ:

Տարբեր գիտակարգերից մի շարք հեղինակներ՝ մարդաբաններ, նշանաբաններ, պատմաբաններ, ճարտարապետներ, համատեղ ջանքերով բացահայտել և վերարժևորել են թաղամասի սոցիալական և քաղաքային հիշողությունը, վերլուծել Բալաթի ներկայիս կյանքը, համեմատել տարբեր ժամանակաշրջաններ՝ սկսած բյուզանդական դարաշրջանից մինչև 20-րդ դարի ողբերգական իրադարձությունները։

Գրքի հիմնական նպատակներից էր բազմամշակութային Բալաթի հիշողության ու հետհիշողության պատկերումը, ինչպես նաև միջգիտակարգային վերլուծության միջոցով տարբեր էթնիկական և կրոնական խմբերի համակեցության ձևերի փոխակերպումներն արձանագրելը։

Միասին ապրելու փորձը, խաղաղ համակեցությունը, փոքր ու մեծ աղետների ու հակամարտությունների հետքերը խարսխված են հայերի, հույների, բուլղարների, հրեաների, թուրքերի և այլոց հիշողություններում: Գիրքը բազմաշերտ է Բալաթի հիշողության պես՝ հյուսված տարբեր լեզուներից ու մեթոդներից։ Այստեղ միահյուսված են ակադեմիական տեքստերն ու գեղարվեստական արձակը, վիճակագրությունները, փաստերը ու ինքնակենսագրական պատմությունները։

Բացի դրանից, գրքի խմբագիրներն այստեղ կարևորել են Բալաթի և տեղանքի ճարտարապետական հիշողության դրվագների պատկերային ներկայացումը. այն լի է արխիվային վավերագրական լուսանկարներով և նշանավոր լուսանկարիչների գործերով, նկարազարդումներով և քարտեզներով։ 

 

ՀՏԴ 93/94:316:008

ԳՄԴ 63.3(5Հ)+60.5+71

  Բ 200

Բալաթ․ ապրել միասին․ Խմբային մենագրություն, խմբ․՝ Ամիրյան Տ․, Քալանթարյան Ս․, Կըյգը Գ․, CSN Lab, Երևան, 2023, 376 էջ։

Բալաթ․ ապրել միասին․ Խմբային մենագրություն, խմբ․՝ Ամիրյան Տ․, Քալանթարյան Ս․, Կըյգը Գ․, CSN Lab, Երևան, 2023, 376 էջ։