դավադիտարան

"Դավադիտարան" փոդքասթի շրջանակներում տարբեր ոլորտների փորձագետների հետ զրուցում ենք դավարդության տեսությունների մասին, որ աննախադեպ կերպով շրջանառվում են այսօր Հայաստանում։ Յուրաքանչյուր էպիզոդում հրավիրված հյուրի հետ խոսում ենք՝ ինչպես տարբերել դավադրության տեսությունները ներկայիս խճողված տեղեկատվական հոսքերում, ինչ հետևանքներ կարող են ունենալ դրանք հասարակության համար, և վերջապես, ինչու և ինչպես է հետպատերազմյան շրջանում և նախընտրական արշավի մեկնարկով Հայաստանում ակտիվացել դավադրության նարատիվների շրջանառումը։ 


"Դավադիտարան" փոդքասթը մեկնարկել է "Դավադրության տեսությունները Հայաստանում" նախագծի շրջանակներում, որն իրականացնում է "Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան։

«Դավադիտարան» փոդքասթ Տիգրան Ամիրյանի հետ

«Դավադիտարան» փոդքասթի շրջանակներում տարբեր ոլորտների փորձագետների հետ կզրուցենք դավարդության տեսությունների մասին, որ աննախադեպ կերպով շրջանառվում են այսօր Հայաստանում։ Յուրաքանչյուր էպիզոդում հրավիրված հյուրի հետ կխոսենք՝ ինչպես տարբերել դավադրության տեսությունները ներկայիս խճողված տեղեկատվական հոքսերում, ինչ հետևանքներ կարող են ունենալ դրանք հասարակության համար, և վերջապես, ինչու և ինչպես է հետպատերազմյան շրջանում և նախընտրական արշավի մեկնարկով Հայաստանում ակտիվացել դավադրության նարատիվների շ

Անդրանիկ Շիրինյան

Ապատեղեկատվությունն ու կեղծ լուրերը նպաստում են դավադրության տեսությունների տարածմանը ոչ միայն Հայաստանում, այլև ողջ աշխարհում։ «Դավադիտարան» փոդքասթի հերթական հյուրն է իրավաբան, միջազգային հարաբերությունների մասնագետ Անդրանիկ Շիրինյանը, ով պատմում է, թե ինչպես և ինչու են հայաստանյան մեդիա հարթակները տարածում ապատեղեկատվությունները։ Անդրանիկը Freedom House-ի հայաստանյան գրասենյակի ծրագրի մասնագետ է: 2021 թվականի հունիս ամսին Freedom House-ի կողմից հրապարակվեց «Ապատեղեկատվությունն ու կեղծ տեղեկա

Աննա Փամբուխչյան

«Դավադիտարան» փոդքասթի առաջին էպիզոդում զրուցել ենք մեդիա փորձագետ Աննա Փամբուխչյանի հետ։ Նա պատմում է՝ ինչպես են ձևավորվել դավադրության նարատիվները հայաստանյան քաղհասարակական կազմակերպությունների շուրջ, ինչպես և ինչ պատճառներով են այդ նարատիվները օրեցօր տարածվել, և թե ինչպես են դրանք շահարկվում տարբեր քաղաքական ուժերի կողմից, հատկապես ներկայիս նախընտրական արշավի շրջանակներում։

Գևորգ Տեր-Գաբրիելյան

Ինչպե՞ս են ձևավորվում դավադրապաշտական նարատիվները։ Ինչո՞ւ են մարդիկ հակված հեշտությամբ հավատալու դավադրության տեսություններին։ Ինչպե՞ս են քաղաքական առաջնորդները օգտագործում մարդկանց հավատը դավադրություններին ու դավաճանություններին, և ի՞նչ ազդեցություն ունեն դրանք քաղաքացիների կարծիքի ու ընտրության վրա։Այս բոլոր հարցերին պատասխանում է «Դավադիտարան» փոդքասթի հյուրը՝ արձակագիր, գրականագետ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը։

Ռաֆիկ Սանթրոսյան

Բանասիրական գիտությունների թեկնածու, Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Ռաֆիկ Սանթրոսյանը պատմում է, թե ինչպես են տարբեր քաղաքական կուսակցությունների անվանումներն ու կարգախոսները ստեղծում հարմար նախապայմաններ դավադրապաշտական մտքի ձևավորման ու տարածման համար։ «Դավադիտարան» փոդքսաթի նոր էպիզոդում մեր հյուրի հետ զրուցել ենք ընտրարշավային մրցակցության պայմաններում կիրառվող դավադրության տեսությունների ու քաղաքական հռետորության լեզվական առանձնահատկությունների մասին։

Կարինե Ղազարյան

Համավարակ, պատերազմ, նախընտրական արշավ, հետընտրական անորոշ շրջան․ երկար ամիսներ շարունակ հայաստանյան հասարակությունը կրում է այս ցնցումների ազդեցությունը։ Միաժամանակ, տարաբնույթ մեդիա հարթակները իրականությունը պատկերում են ամենատարբեր ձևերով, իսկ շատերը ակտիվ կերպով շրջանառում են մանիպուլյատիվ, կեղծ լուրեր ու դավադրության տեսություններ։ Դավադիտարան փոդքասթի նոր էպիզոդում լրագրող, մեդիափորձագետ Կարինե Ղազարյանը պատմում է, թե ինչպես է մեդիան ստեղծում ու տարածում դավադրության տեսությունները, ինչ հե