Բացիկներ բարդ անցյալից

CSN Lab-ը սիրով հրավիրում է ձեզ (ապա)գաղութացմանը նվիրված «Բացիկներ բարդ անցյալից» ցուցահանդեսի բացմանը։ Միջոցառումը տեղի կունենա ապրիլի 8-ին, ժամը 19։00-ին, Դալան ցուցասրահում (Աբովյան 12)։

Հաճախ թվում է, թե գաղութատիրությունը եւ/կամ նեոգաղութատիրությունը բացառապես քաղաքական եւ տնտեսական երեւույթներ են, ռեսուրսների յուրացմանը, ենթարկմանն ու շահագործմանը վերաբերող դիսկուրսներ են։ Այդուհանդերձ, գաղութային անցյալը խորապես դրոշմված է հասարակության մշակութային եւ սոցիալական հիշողության մեջ։

Փոստային բացիկները գաղութային պատկեր և ընկալում ստեղծելու ամենատարածված միջոցներից են, որոնք տարածությունը, ժամանակը, մարմինները և առօրյա պրակտիկաները ենթարկում են իրականության գաղութային կարծրատիպացման և տարածում դրանք՝ կնրկնօրինակելով և ամրապնդելով գաղութային դիսկուրսը։ Սա է պատճառը, որ ներթափանցելով բացիկներ ժանրային տարածություն ժամանակակից հայ արվեստագետները բարձրացնում են գաղութային անցյալին ու դրա արդի մարտահրավերներին առչվող հիմնահարցեր։ Նրանք վերաիմաստավորում են բարդ անցյալը ֆեմինիստական ​​ուղերձի, ճարտարապետական ​​ու քաղաքային տարածություններիի քննադատության, մեդիա դիսկուրսի քննադատության և այլ տեսանկյուններից։

 Ցուցահանդեսում ներկայացված են հետեւյալ արվեստագետների ստեղծագործությունները՝

Ալբերտ Պետրոսյան
Ամասիա Նիզիբլյան
Աննա Հակոբյան
լուսինե թալալյան
Հարություն Թումաղյան
Հարություն Վարդանյան
Նվարդ Երկանյան
Սամսոն Մարտիրոսյան
Վահե Բուդումյան

Համադրող`
Տիգրան Ամիրյան 

Ցուցահանդեսը իրականցնում է «Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիան «Բարդ անցյալի դպրոց» ծրագրի շրջանակներում: 

«ԲԱԴ» ծրագրի համակարգողներ`
Մարիամ Եղիազարյան 
Արսեն Աբրահամյան