Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն

«Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն»-ը միջոլորտային հետազոտություն է, որն ուսումնասիրում է Հայաստանի մշակութային և ստեղծարար ոլորտում կայունության պրակտիկաները և բնապահպանական հիմնահարցերի ներգրավումը։ Այն քարտեզագրում է գոյություն ունեցող մոտեցումները, բացահայտում հիմնական մարտահրավերներն ու հնարավորությունները և առաջարկություններ է ներկայացնում առավել կայուն մշակութային զարգացման համար։

 

Դիտարկելով ինչպես պետական, այնպես էլ անկախ մշակութային հաստատություններն ու նախաձեռնությունները՝ սույն հետազոտությունը վերլուծում է, թե ինչպես են շրջակա միջավայրին վերաբերող թեմաները և գործնական կայունության միջոցառումները ներկայում ներառված մշակութային կյանքում, և ինչպես են այդ ջանքերին աջակցում (կամ սահմանափակում) քաղաքականություն մշակող և որոշումներ կայացնող հաստատությունները։ Հիմնվելով հետազոտությունների քարտեզագրման, քաղաքականության և օրենսդրության վերլուծության, ինչպես նաև մշակութային և բնապահպանական նախաձեռնությունների և հաստատությունների փորձագիտական կարծիքների վրա՝ սույն հետազոտությունն առաջարկում է գործնական քայլեր՝ Հայաստանի մշակութային ոլորտում համակարգումը, կարողությունները և երկարաժամկետ կայունությունը ամրապնդելու համար։

Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն [AM]

Աբրահամյան Ա., Ամիրյան Տ. Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն. հետազոտական զեկույց ՅՈՒՆԻՔ Հայաստանի համար / Ա. Աբրահամյան, Տ. Ամիրյան ; խմբ.` Դ. Սիմոնյան: — Երևան: Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿ, ՅՈՒՆԻՔ Հայաստան, 2027: — 96 էջ:

Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն [EN]

Աբրահամյան Ա., Ամիրյան Տ. Կանաչ Հայաստան. դեպի մշակութային կայունություն. հետազոտական զեկույց ՅՈՒՆԻՔ Հայաստանի համար / Ա. Աբրահամյան, Տ. Ամիրյան ; խմբ.` Դ. Սիմոնյան: — Երևան: Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիա ՀԿ, ՅՈՒՆԻՔ Հայաստան, 2027: — 96 էջ: