CSN Lab-ի ամենամյա այլընտրանքային կրթական ծրագիրը՝ «Բարդ անցյալի դպրոցը», վերադառնում է։ ԲԱԴ 2026-ի առանցքում է՝ ընտրություն/ներ/ը որպես քաղաքական, մշակութային ու սոցիալական իրադարձություն
Եռօրյա այլընտրանքային դպրոցին կարող եք դիմել մինչև մայիսի 15։
Ընտրական գործընթացները առաջ են բերում ժողովրդավարության վերաբերյալ հիմնարար հարցեր. ի՞նչ են դրանք բացահայտում, ո՞վ է ներկայացված, ու՞մ են «ընտրում», ո՞վ է մնում լուսանցքում։ Քաղաքական իրականության ձևավորումը բազմագիտակարգային հայացքից քննելով՝ ԲԱԴ 2026-ը նպատակ ունի հարցադրել ներկայացվածության ու քաղաքականի սահմանները։
Միավորելով դիտանկյուններ հումանիտար գիտություններից, մշակութային ուսումնասիրություններից, մեդիա շահարկումների և դավադրության տեսությունների հետազոտություններից՝ դպրոցը բացահայտում է քաղաքական գործընթացների ազդեցությունը հանրային ընկալումների, խոսույթի ու նարատիվների և այդպիսով՝ ընտրության վրա։
Եռօրյա արտագնա ինտենսիվ դպրոցի շրջանակներում նախատեսվում են՝
Թեմատիկ դասախոսություններ
Աշխատարաններ
Բաց խոսափողի ձևաչափով քննարկումներ
Ծրագրի լեզուն՝ հայերեն։
Հայտադիմումի հղումը՝ https://docs.google.com/forms/d/e/1FAIpQLScXyg8_j-n0RvFwwjrB-oSDhCv6HNtu-jSjuLkoZ8TkeBE_LQ/viewform