«Շուշի․ մտաքարտեզներ» միջգիտակարգային նախագիծն ուսումնասիրում է 2020 թվականի աշնանն Արցախյան 44֊օրյա պատերազմի հետևանքով տեղահանված Շուշիի (Լեռնային Ղարաբաղ/ Արցախ) հայ բնակչության հիշողությունն իրենց քաղաքի մասին: Առօրեական պատմությունները, խճանկարային դետալներն ու զգայական զուգորդությունները ներկայացված են տրավմատիկ հիշողության ենթատեքստում, որոնք վերականգնվել են տեղահանվածների հետ արված հարցազրույցների և մտաքարտեզների միջոցով: Անհատական եւ խմբային փորձառությունը կերպավորում է վերհուշի պարզ եւ առանցքային քարտեզ՝ հակադրվելով պաշտոնական ու քաղաքական քարտեզներին ու պատումներին։