Մայիսի 24-26-ը «Մշակութային և սոցիալական նարատիվների լաբորատորիան» հնարավորություն ունեցավ մասնակցելու Պրահայում անցկացվող UNLOCK 2023-ին։ UNLOCK-ը քաղաքացիական հասարակության գագաթնաժողով է, որը անդրադառնում է Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ակտիվիզմի, լրատվամիջոցների և տեխնոլոգիաների վերջին միտումներին: UNLOCK2023-ը լի էր բովանդակալից քննարկումներով ու ոգևորիչ հանդիպումներով, որոնց մասնակցում էին արվեստագետներ, ակտիվիստներ, ՔՀԿ դաշտի ներկայացուցիչներ Արևելյան գործընկերության, ինչպես նաեւ՝ Եվրոպայի այլ երկրներից։
Միջոցառման ընթացքում CSN Lab-ը մեծ ոգևորությամբ ներկայացրեց «Բարդ անցյալի դպրոցը» նախագիծը, որը նվիրված է ապագաղութացմանը։ Լաբորատորիայի թիմը նաև մասնակցեց կոլոնիալիզմի շուրջ պանելային քննարկմանը և տարբեր երկրների փորձագետների հետ զրուցեց բարդ անցյալի և ապագաղութացման շուրջ, անդրադարձ կատարելով դրան ուղղված քայլերին ինչպես անձնական, այնպես էլ՝ հասարակական մասշտաբներով։ CSN Lab-ի թիմը փոդքասթի շրջանակներում գործընկերների հետ կիսվեց նաև իր նախագծի փորձով և մասնավորապես անդրադարձավ քաղաքային տարածություններին, խորհրդային ժառանգությանն ու ներկայիս (նեո)գաղութային փոխակերպումներին առնչվող հարցերին։