«ZINEադադար»-ի շնորհանդեսը

Օրերս տեղի ունեցավ «ZINEադադար» նախագծի առաջին եւ երկրորդ հրատարակությունների շնորհանդեսը, որին ներկա էր ՀՀ-ում Կանադայի արտակարգ եւ լիազոր դեսպան Էլիսոն Մերի Լը Քլերը։ 

Շնորհանդեսն ուղեկցվեց պանելային քննարկմամբ, որին մասնակցեցին հանդեսների պատրաստման աշխատանքներում ներգրավված հեղինակները, փորձագետները, պատկերազարդողները եւ մեր լաբորատորիայի ստեղծագործական թիմը։

«Մշակութային եւ սոցիալական նարատիվների լաբորատորիա»-ն շարունակում է աշխատել «ZINEադադար» նախագծի վրա, որի շրջանակներում շուտով ձեզ կներկայացնենք նորանոր հրապարակումներ, ինչպես նաեւ՝ փոդքասթի էպիզոդներ։