Կանայք հայտարարում են զինադադար:
ZINEադադար
լսիր
Լուսինե Խառատյան - էպիզոդ #1
«ZINEադադար» փոդքասթի երկրորդ եթերաշրջանի առաջին թողարկմանը Շուշաննա Թևանյանը զրուցել է մշակութային մարդաբան և արձակագիր Լուսինե Խառատյանի հետ։ Անդրադարձ է կատարվել այնպիսի թեմաների, ինչպիսիք են հայ ժամանակակից գրականության և կոնֆլիկտի միջև կապը, կին գրողների դերը և արժևորման խնդիրը հայկական իրականությունում, ինչպես նաև սոցիալական մեդիայի իրականությունում գրականության հնարավոր փոխակերպումները։
Լուսինե Խառատյան - էպիզոդ #2
«ZINEադադար» փոդքասթի երկրորդ եթերաշրջանի այս թողարկմանը Շուշաննա Թևանյանը շարունակել է իր զրույցը մշակութային մարդաբան և արձակագիր Լուսինե Խառատյանի հետ։ Քննարկման այս հատվածում նրանք անդրադարձել են հիշողության քաղաքականությանը, այդ քաղաքականությունը ձևավորող հիմնական գործոններին, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական համատեքստում հիշողության քաղաքականության փոխակերպումներին։
Զառա Հովհաննիսյան
«ZINEադադար» փոդքասթի երկրորդ եթերաշրջանի վերջին թողարկմանը Շուշաննա Թեւանյանը զրուցել է «Կանանց աջակցման կենտրոն»-ի հանրային կապերի պատասխանատու, իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի հետ։ Էպիզոդն անդրադառնում է այն հիմնական սոցիալ-տնտեսական, ֆիզիկական եւ հոգեբանական դժվարություններին, որոնց կանայք առնչվում են հայկական միջավայրում 44-օրյա պատերազմից հետո։ Տարիներ ի վեր կանանց իրավունքների պաշտպանությամբ եւ ջատագովությամբ զբաղվող Զառա Հովհաննիսյանը, երբեմն՝ ահասարսուռ օրինակներով, պատմում է թե ինչպե՞ս
Գայանե Համբարձումյան
«ZINEադադար» փոդքասթի երկրորդ եթերաշրջանի նախավերջին թողարկմանը Շուշաննա Թևանյանը զրուցել է «Կանանց կենտրոն. Շուշի» ՀԿ-ի ղեկավար Գայանե Համբարձումյանի հետ։ Գայանեն կիսում է ինչպես իր անձնական, այնպես էլ կազմակերպության տեղահանման պատմությունը 44-օրյա պատերազմից ժամանակ։ Անդրադառնալով նաև քաղաքականության մշակմանը` զրուցակիցները քննարկում են ՄԱԿ-ի «Կանայք, խաղաղություն և անվտանգություն» օրակարգի շրջանակներում պետական մարմինների և քաղհասարակության գործունեությունը։
Լիլիթ Գիժլարյան
«ZINEադադար» փոդքասթի այս թողարկմանը Շուշաննա Թևանյանը հյուրընկալել է հայ-ադրբեջանական երկխոսությունների ֆասիլիտատոր Լիլիթ Գիժլարյանին։ Նրանք խոսում են հակամարտող կողմերի միջև երկխոսության անհրաժեշտության, դրա իրականացման գործիքակազմերի և բարդությունների մասին։ Փոդքասթում քննարկվում են նաև պետական արտաքին քաղաքականության մշակման գործընթացներում երկխոսության ծրագրերի ազդեցության հանգամանքը և
Հանրության շրջանում պատերազմի խոսույթը խաղաղության խոսույթով փոխարինելու պատնեշները։
Էվիյա Հովհաննիսյան
«ZINEադադար» փոդքասթի առաջին թողարմանը Շուշաննա Թևանյանը հյուրընկալել է սոցիալական մարդաբան Էվիյա Հովհաննիսյանին, ում հետ զրուցել է հակամարտությունների և պատերզամների գոտիներում կանանց փոփոխվող սոցիալական դերի, ինչպես նաև հետպատերազմական շրջանում նրանց իրավունքների իրացման, տեղահանության և փախստականության խնդիրների մասին։ Փոդքասթում քննարկվում են նաև հակամարտությունների կարգավորման, հակամարտող կողմերի միջև երկխոսության ծրագրերի և ընդհանրապես խաղաղության հաստատման գործընթացներում կանանց դերակատար
Նազիկ Արմենակյան
«ZINEադադար» փոդքասթի այս թողարկմանը Շուշաննա Թևանյանը հյուրընկալել է լուսանկարիչ-վավերագրող, «4Plus» անկախ վավերագրական լուսանկարչության կենտրոնի հիմնադիր Նազիկ Արմենակյանին։ Նրանք խոսում են պատերազմի և դրա հետևանքների մասին լուսանկարչության միջոցով պատմելու առանձնահատկությունների և բարդությունների մասին։ Փոդքաթում նաև քննարկվում են կոնֆլիկտային և զգայուն թեմաների վերաբերյալ կոնցեպտուալ ֆոտո նախագծերի իրականացման մեթոդաբանությունը և մարդաբանական ասպեկտները։