ZINEադադար

«ZINEադադար»-ը  նկարազարդ զիների և փոդքասթերի շարք է, որի միջոցով CSN Lab-ը հարթակ է ստեղծում տարբեր հայացքների և ինքնությունների տեր կանանց համար ներկայացնելու պատերազմի իրենց պատումը։ Զիներում ամփոփված են խորքային հարցազրույցներ և բանավոր պատմություններ, որոնք ներկայացնում են կանանց անչափ զգայական և անձնական փորձառությունը։  Այս կանանց աշխարհագրությունը բազմազան է, և այս համընդգրկունության շնորհիվ ստեղծվում է պատերազմների և մարդկային փորձառության ընդհանրական պատկերը, ինչպես նաև վեր է հանվում հակամարտությունների և դրանց հետևանքների փոխկապակցվածությունը։

Այս ամենը լրացվում է յուրաքանչյուր զինում ներառված թեմատիկ փորձագիտական կարծիքներով, որոնք միջգիտակարգային տեսանկյունից անդրադառնում են առկա խնդիրներին և բարձրաձայնվող հիմնահարցերին։ 

«ZINEադադար» շարքի յուրաքանչյուր զինը ուղեկցվում է արվեստագետների կողմից հատուկ այս նախագծի համար ստեղծված նկարազարդ պաստառներով, որոնց նպատակն է ներկայացնել բարձրաձայնվող հիմնահարցերի զգայական ընկալումը և արտահայտումը։ 

ZINEադադար p.s. - CSN Lab, Երևան, 2023

ZINEադադար #3, Անհանգիստ ճամպրուկ - CSN Lab, Երևան, 2023

«Անհանգիստ ճամպրուկ» զինը անդրադառնում է պատերազմների եւ զինված հակամարտությունների համատեքստում տեղահանությանը, տեղի հետ կապվածության եւ խարսխված հիշողության խզման խնդրին։ Զինը ներկայացնում է տեղահանության տրավմատիկ փորձառությանը բախված կանանց պատմությունները՝ ընդգրկելով Հայաստանը, Արցախը, Ուկրաինան, Աբխազիան, Բելառուսը։

Աննա Հակոբյան - Անհանգիստ ճամպրուկ

պաստառ

ZINEադադար #2, Օրագրեր. CSN Lab, Երեւան, 2023

«Zineադադար» նախագծի երկրորդ՝ «Օրագիր» զինը անդրադառնում է կանանց՝ օրագրության միջոցով պատերազմը հաղթահարելու, վերապրելու և փաստագրելու փորձառությանը։ Զինը պատերազմի մասին կանանց խորապես անձնական, զգայական ու հոգատար, բայց, ցավոք, մոնումենտալ պատումի և պատմական դիսկուրսի ստվերում հայտնված գրի մասին է։

Արմինե Շահբազյան - Օրագիր

պաստառ

ZINEադադար #1, Ժենգյալով հաց - CSN Lab, Երևան, 2023

«ZINEադադար» նախագծի առաջին զինը կոչվում է  «Ժենգյալով հաց» և նվիրված է կանանց, որոնք հայ-ադրբեջանական 44-օրյա պատերազմի օրերին, սաջի շուրջ համախմբված, ժենգյալով հաց էին թխում։ Այդ նախաձեռնության և դրա նշանակության մասին մեր զինում պատմում են Լիդա Մկրտչյանը և Էլզա Ստեփանյանը, ովքեր պատերազմի ժամանակ տեղահանվել են Լեռնային Ղարաբաղից։ Նրանք խոսում են հետպատերազմյան շրջանում իրենց սոցիալական դերի փոփոխման՝ ուսուցչությունից ժենգյալով հացի պատրաստման անցնելու մասին, որ օրվա ապրուստ վաստակելուց զատ՝ հ

Հարություն Թումաղյան - Ժենգյալով հաց

պաստառ