CSN Lab-ի receptiON հարթակը շարունակական նախաձեռնությունն է՝ միտված հանրային միջոցառումների միջոցով արդի մշակութային նարատիվների հանրահռչակմանը։ Այն միավորում է մշակույթի, արվեստի գործիչների, հետազոտողների և փորձագետների Հայաստանից և աշխարհի տարբեր անկյուններից՝ կիսվելու իրենց աշխատություններով և փորձառությամբ՝ բանախոսությունների, աշխատարանների, կինոդիտումների և բազմաթիվ այլ ձևաչափերի միջոցով։
receptiON-ը տարածք է լսելու, դիտելու, հարցադրումներ անելու, համագործակցության ու համաստեղծարարության նոր ձևեր պատկերացնելու։ Հարթակը խրախուսում է երկխոսությունը գիտակարգային և ոլորտային սահմաններից անդին՝ ստեղծելով տարածք համատեղ խորհելու արդի մշակութային և հասարակական հիմնահարցերի շուրջ։